Հունվարի 20-ին ՝ ժամը 21:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի Թումանյան 37 շենքի 8 բնակարանում տղամարդու դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանութան Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վլադիմիր Աստարյանի, Գոռ Ավագյանի և Վարդան Բադալյանի գլխավորությամբ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: