12 Հունվարի, 2017

«Փաստինֆո»-ն գրում է. Նախօերին Վարդանանց փողոցում տեղի ունեցած 18-ամյա ուսանողի սպանությունը հետևանք է անլուրջ ու կեսկատակ կեսլուրջ արված արտահայտության:

Կայքին հայտնի է դարձել, որ դեռևս տարիներ առաջ ֆիզմաթ դպրոցում միասին սովորած մի քանի ընկերներ, ովքեր ներկայումս ԵՊՀ-ի ուսանողներ են, հանդիպել են զրուցել, նրանցից մի քանիսը համակուրսեցիներ են, իսկ մյուսները՝ այլ ֆակուլտետի ուսանողներ: Այս հանդիպման ժամանակ 17-ամյա Րաֆին ընկերներին պատմել է, որ մասնակցել է օլիմպիադայի և արժանացել մրցանակի՝ ստանալով 10 000 ՀՀ դրամի չափով Երևանում գործող գրախանութներից գրքեր ձեռքբերելու հավաստագրեր:

Ani Product
Ani Product

Սակայն Ռաֆին ընկերների հետ այս լուրի մասին կիսվելուց հետո կեսկատակ կեսլուրջ իր աղջիկ ընկերներից մեկին ասում է, որ կարող է հավաստագիրը տալ իրենց կուրսեցի «դոդիկներին», նրանք գիրք վերցնեն, գումարն էլ փոխանցեն իրենց:

Րաֆիի այս արտահայտությանը որևէ մեկն այդ պահին չի արձագանքել, սակայն հետագայում այն լուրջ քննարկման առիթ է դարձել, և աղջկա համակուրսեցիներից մեկը որոշել է պարզաբանում պահանջել այդ արտահայտությունն արած երիտասարդից:

Եվ հենց այս հարցի պարզաբանման շուրջ էլ մի խումբ պատանիներ հանդիպել են, վիճաբանության ժամանակ կրքերն այնքան են թեժացել, որ երիտասարդներից մեկը, ում մոտ դանակ է եղել, դրանով հարվածել է Վահեին և Ռաֆիին, արդյունքում՝ վիճաբանությունը հանդարտվել է տարածքում գտնվող քաղաքացիների հորդորների շնորհիվ:

Իսկ երբ դանակահարվելուց հետո Վահեն ուշագնաց է եղել ու վայր ընկել ներկաները շտապ օգնություն են կանչել, սակայն դժբախտաբար մինչև այն ժամանել է Վահեն մահացել է, իսկ Ռաֆիին բուժօգնություն ցուցաբերելու համար նրա տեղափոխել են հիվանդանոց:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Լրահոս