1 Սեպտեմբերի, 2021

«Վարչախմբի պարագլուխը որոշում է կայացրել սպանել պրոֆեսոր Արմեն Չարչյանին»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան դաշինք» խմբակցության անդամ, զոհված հերոսի հայր Գեղամ Նազարյանը։

«Նա սրտամկանի սուր կաթված է տարել հենց կալանավայրում, շաքարը սարսափելի բարձր է։ Շեշտեմ նաև, որ անկախ առողջական վիճակից մեր գործընկերը ազատությունից զրկվել է ապօրինաբար և անազատության մեջ է պահվում ապօրինաբար։ Պահանջում եմ անհապաղ ազատ արձակել վաստակաշատ, բազմաթիվ կյանքեր փրկած, տասնյակ հազարավորներին առողջացրած բժշկին»,-գրել  է Գեղամ Նազարյանը։

Ավելի վաղ Արմեն Չարչյանի փաստաբանը հայտնել էր, որ բժիշկը գտնվում է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում։

kotayk

Լրահոս