Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն քրեական հետապնդում է սկսել Նիկոլ Փաշինյանի կողմից 2018թ.-ին Պաշտպանության նախարար նշանակված Դավիթ Տոնոյանի և նրա խորհրդական Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) նկատմամբ:
ԱԱԾ-ի հայտարարության համաձայն՝ վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ, և միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: