Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել են 58-ամյա Եփրեմ Էլմանասյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 34 ՏM 173 համարանիշի և 28-ամյա Գևորգ Բարսեղյանի վարած Mercedes մակնիշի 34 OA 022 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանւթյան 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Վահան Մկրտչյանի և նույն ջոկատի 1-ին խմբի օղակի հրամանատար Հարություն Ղազարյանի գլխավորությամբ։ Փրկարարները հոսանքազրկել են գլխիվայր շրջված Нива-ն, փակել գազաբալոնը և սահմանազատել տարածքը։ Տեղում աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է, որ երկուսն էլ մեքենաները վարել են սթափ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով դեպի Արմավիր ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դեպի Երևան ընթացող Нива-ին, վերջինն էլ գլխիվայր շրջվել է։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարվաման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Վաղարշապատի ոստիկանապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2018/02/21/1089681/
Լրահոս
-
Անգրագետ են և իրավունք չունեն քաղաքականությամբ զբաղվելու. Ռուբեն Վարդանյանը՝ Արսենյանի մասին
-
Արցախցու համար ամենամեծ կոչումը իր երկրում ապրելն է․ Արցախի թեմի առաջնորդի օրհնության խոսքը
-
Գյումրիում սպանության փորձ կատարելու դեպքով քրեական հետապնդման մեջ գտնվող 3-րդ անձը կալանավորվել է
-
Պհուկետ կղզու մոտ ռուս զբոսաշրջիկ է խեղդվել
-
Ստեփանակերտում եռյակ տղաներ են ծնվել
-
Սկանդալային տեսանյութ.Միհրան Պողոսյանը ձայնագրություն է հրապարակել 1 տոննա թմրանյութի հայտնաբերման գործից
-
Նախնական տվյալներով երեխաներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ ծանր
-
Ինչո՞ւ է Արևմուտքն այսպես հետաքրքրված Սյունիքով. «Փաստ»
-
Որտեղի՞ց են անհետացել հայ զինծառայողները․ Aravot
-
Կենտրոնի թաղապետը մա՞րդ է ծեծել. ինչ կապ ունի Անահիտ Սիմոնյանը. «Հրապարակ»
-
Արսեն Թորոսյանը՝ թիմակիցների թիրախում. «Ժողովուրդ»
-
Ի՞նչ է շահել Հայաստանը, երբ համաձայնություն է տվել Ադրբեջանի ղեկավարի մասնակցության մասին առաջարկին
-
Մեքենաներ են բախվել, կա զոհ, վիրավորներ․ մահացածն ու վիրավորներից մի քանիսը ըմբշամարտիկներ են
-
Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է որոնվող 2 զինծառայողների կողմից շահագործվող ավտոմեքենան. Լուսանկարներ
-
«Կենսուրախ, ժպտերես, ընկերասեր ու նպատակասլաց». Սամվել Ղազարյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին, տուն «վերադարձել»՝ մոտ երեք ամիս անց
-
Կոկորդ պատռելն ինքնարդարացման մղումից է գալիս. «Փաստ»
-
Լոնդո՞ն ինչի եք գնում. «Հրապարակ»
-
Մոսկովյան հանդիպումների խութերն ու հարցականները. «Փաստ»
-
Որդեկորույս ծնողներին էլ պառակտեցին. «Հրապարակ»
-
Ժամը 19:00-ից մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է. ՊՆ
-
Ապարան-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
-
Հարցաքննվել է շտաբի պետի նախկին տեղակալը. «Ժողովուրդ»
-
Հայտնի է՝ որտեղ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը
-
Կառավարության անդամները կգան խորհրդարան. «Ժողովուրդ»
-
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի լվացքատան թաքստոցից կասկածելի դեղահաբեր են հայտնաբերվել
-
Վահագն Խաչատուրյանը որոշել է Հայաստանին ագրեսոր դարձնել. «Ժողովուրդ»
-
Աջակցում ենք բանակցություններին, բայց կարծում ենք, որ համաձայնությունն արդեն ձեռք է բերվել. ԱՄՆ պետդեպարտամենտ
-
Ողբերգական ավտովթար Ձորաղբյուրի գյուղապետարանի մոտ․ կա 1 զոհ, 1 վիրավոր
-
Ավտոտեխսպասարկման կետում գազի բալոն է պայթել. կա տուժած
-
Քանի խոսվում է «Արցախի ինքնորոշումն ուրանալուց», թույլ տվեք ներկայացնել մեծագույն օրինակը. Վահագն Ալեքսանյան