2 Սեպտեմբերի, 2021

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հրատապ է համարել Պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավումը և ոչ, ասենք, չկահավորված դիրքերի կահավորումը, ուստի լավ շենքային պայմաններում աշխատելու նպատակով 1 միլիարդ 75 միլիոն դրամ (1.075.322,7 հազար դրամ) գումար պահանջող նախագիծ է ներկայացել Կառավարության համաձայնությանը։ Գրում է 168.am-ը։

Գործադիրն ընդունել է նախագիծն ու 1 միլիարդ 75 միլիոն դրամը Պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավման համար կհատկացվի՝ ի հաշիվ պետական բյուջեով ռազմական կարիքների բավարարման, ռազմաբժշկական սպասարկման և առողջապահական ծառայությունների, հոսպիտալների և բուժկետերի բժշկական սարքավորումներով համալրման համար բյուջեով հատկացված միջոցների։

Կկատարվի այլ ծրագրերից գումարի վերաբաշխում, որպեսզի ՊՆ շենքն ունենա ավելի լավ պայմաններ։

kotayk

Լրահոս