18 Հունիսի, 2024

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան ալիքում գրում է.

«Նախօրեին վերջապես հայտնի դարձավ Շուռնուխի 13 տան շինարարության ավարտի եւ բնակիչներին հանձնելու մասին: Անկասկած շատ լավ տեղեկություն է: Բնակիչները թող վայելեն իրենց տները առողջ եւ խաղաղ: Մի բան միայն հետաքրքիր է՝ ծրագիրը կազմել է 1,21 միլիարդ դրամ: Դա ըստ էության 3 միլիոն դոլար է: Հարց է առաջանում՝ 13 առանձնատուն 3 միլիոն դոլարո՞վ: Նշվում է, որ առանձնատան հետ մեկտեղ, բնակիչները կստանան նաև անասնագոմ: Անգամ անասնագոմի պայմաններում, 13 տուն ու անասնագոմ 3 միլիոն դոլարո՞վ: Դրա՞ համար էին 13 տունը գրեթե 3 տարի կառուցում:

Հետաքրքիր է, ի՞նչ կարող է պարզել ծրագրի անկախ աուդիտը»:

kotayk

Լրահոս