21 Մայիսի, 2024

Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հաջողության հեռանկար տեսնում է։ Այդ մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանն այլ տարբերակ չունի, քան պաշտոնին հրաժեշտ տալ։

Հարցին՝ հրաժարականն  տալո՞ւ է, Բագրատ Սրբազանը պատասխանեց. «Ուրիշ ի՞նչ անի, ուրիշ տարբերակներ ունե՞ք առաջարկելու։ Այլ տարբերակ գոյություն չունի։ Լավագույն տարբերակը դա է»։

Նա նկատեց, որ ինչքան էլ իշխանությունը փորձում է իրեն հանգիստ ցույց տալ, որոշակի անհանգստություն ունի։

«Եթե ամեն ինչ իրենց համար հանգիստ է, ինչո՞ւ են խորհրդարանի ամբողջ աշխատանքը նվիրում շարժմանը։ Այդ ամբիոնը կոչված է որևէ մեկի մասին խոսելո՞ւ։
Ադրբեջանական և թուրքական իշխանությունների թեզերը մեկին մեկ իրենց թեզերն են այս շարժման, մեր մասով։ Այս երկու օրը կտրվեն բոլոր բացատրությունները։ Մասնագետների կողմից հաղորդում է լինելու»,-ասաց Բագրատ Սրբազանը։

kotayk

Լրահոս