8 Հունիսի, 2024

Այսօր՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում։ ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի պողոտայում գործող «Մալիբու» այգում դանակահարություն է տեղի ունեցել և կա վիրավոր։ Գրել է shamshyan.com-ը։

Մինչ ոստիկաններն ու պարեկները կժամանեին դեպքի վայր Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Կենտրոնական բաժին, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի տղամարդու։

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ  վիրավորը Երևանի բնակիչ  21-ամյա Գոռ Հ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել ըստ բժիշկների «կրծքավանադակի կտրած վերք» ախտորոշմամբ։

Ահազանգով հիվանդանոց, ապա դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քնչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժնի խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

kotayk

Լրահոս