20 Մայիսի, 2024

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակելով  պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ, օրերս բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության փոխկապակցված մի քանի դեպք:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ինչպես նաև ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության,  ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ, «Ապավեն Տերմինալ»  ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից` «Տրանս Շիփփինգ» ընկերության միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին:

Բացի անձնական օգտագործման առարկաներից հայտնաբերվել է 23 գրամ և 507 գրամ ընդհանուր քաշով 2 փաթեթ` «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի զանգվածների պարունակությամբ և «հաշիշի յուղ»` 24 գրամ քաշով: Հիշյալ մաքսանենգության դեպքով ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում թմրամիջոցների փոխարեն նմանատիպ այլ զանգվածների պարունակությամբ փոխարինված սուրհանդակային առաքանին ստանալուց հետո ձերբակալվել և մաքսանենգության դեմ պայքարի վարչություն  է տեղափոխվել ՀՀ 3 քաղաքացի:  Նրանք  ենթարկվել են ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, որից հետո տեղափոխվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն: Հարուցված քրեական վարույթի շրջանակներում  քաղաքացիները  ձերբակալվել են:

kotayk

Լրահոս