31 Մայիսի, 2024

4 տարվա մեջ առաջին անգամ թուրքական ու ադրբեջանական կողմում իրական անհանգստություն կա այն պայքարի համար, որը մենք սկսել ենք։ Այս մասին ԱԳՆ շենքի դիմաց հայտարարեց Տավուշը հանուն հայրենիքի շարժման մասնակից, Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Նա նկատեց, որ անգամ նրանց նախագահներն են մտել «մարտի» մեջ ու սկսել են քննարկել մեր Սրբազան պայքարը

«Այնքան է իրավիճակը փոխվել, որ Թուրքիայի անվտանգության նիստի գլխավոր թեմաներից մեկը եղել է մեր Սրբազան պայքարը, իսկ Ալիևը հայտարարել է, որ մենք ուշի ուշով հետևում ենք պայքարի ընթացքին»,-ասաց թյուրքագետը՝ հավելելով, որ մենք բոլորս միասին, Սրբազան հոր առաջնորդությամբ, կանգնեցնում ենք նաև Թուրքիային ու Ադրբեջանին։

kotayk

Լրահոս