«Նրանցից երկուսը հղիներ են։ Բնակիչների մեծամասնությունը գտնվում է հարազատների ընտանիքներում, հրաժարվել են մեր աջակցությունից»,-ասաց Ցուցուլյանը։
Փրկարար ծառայության տնօրենն ասաց, որ Սանահին բնակավայրում ճոպանային ճանապարհ են ստեղծել, անհրաժեշտության դեպքում բնակչությունը կտարհանվի։
«Երեկ սնունդ ենք մատակարարել, այսօր ևս սննդով կապահովենք բնակավայրը։ Միջոցներ են ձեռնարկվում բնակավայրի մեկուսացումը վերացնելու հետ կապված»։
Կամո Ցուցուլյանը տեղեկացրեց նաև, որ Ալավերդու տարածաշրջանում կան մեկուսացված բնակավայրեր, ձեռնարկվում են միջոցառումներ սնունդ և առողջապահական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։