26 Հունիսի, 2024

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է.

«Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ, թե ե՞րբ է շահագործման հանձնվելու Կիրանցի դպրոցի նոր շենքը։ Մարզպետարանից պատասխանել են․ «Կիրանցի միջնակարգ դպրոցի շենքի շինարարական աշխատանքները սկսված են և  նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբերի 1-ին»։ Կիրանցի դպրոցի նոր շենքը ադրբեջանցի ահմանապահներից մոտ 50 մետր հեռավորությամբ է գտնվելու։ Այդ շենքի շինարարության համար պետբյուջեից ծախսվել է 615 միլիոն դրամ։

Կիրանցի ծնողները դեմ են, որ իրենց երեխաները հաճախեն նոր ձևավորված սահմանին այդքան մոտ գտնվող դպրոց։

Կիրանց գյուղից հայտնեցին, որ նորակառույց դպրոցի շենքը ծառայելու է որպես սահմանապահների զորանոց։ Իսկ թե ինչպես է լուծվելու դպրոցի շենքի հարցը, հայտնի չէ»:

kotayk

Լրահոս