9 Ապրիլի, 2024

Կյանքի 90-րդ տարում մահացել է խորհրդային տիեզերագնաց և ԽՍՀՄ կրկնակի հերոս Վլադիմիր Աքսյոնովը, հայտնում է «Ռոսկոսմոսը»:

«Ռոսկոսմոսի» ղեկավար Յուրի Բորիսովը ցավակցություն է հայտնել տիեզերագնացի ընտանիքին․

«Այս կորուստը ծանր է և անդառնալի։ Կյանքի 90-րդ տարում մեզանից հեռացավ նպատակասլաց, պահանջկոտ, արդար մարդ, որ միշտ պատրաստ էր օգնության հասնել մարդկանց: Նրա կյանքի ուղին լի էր Հայրենիքին մատուցած ազնիվ ծառայությամբ, ստեղծագործ աշխատանքով և ընտրած գործին նվիրվածությամբ», – ասվում է ցավակցական հեռագրում։

kotayk

Լրահոս