11 Մայիսի, 2024

Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի ցեղասպան և մշակութակործան վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին։ Հայտնում են «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամից։

Հիմնադրամի ղեկավարներից Րաֆֆի Քորթոշյանը տեղեկացնում է, որ եկեղեցու հիմքը դրվել էր 1996 թ.:

Գմբեթավոր հորինվածքով, սրբատաշ բազալտից կառուցված եկեղեցու կառուցումն ավարտվել էր երկու տարի անց և օծվել՝ 1998 թ. մայիսի 31-ին։

kotayk

Լրահոս