7 Ապրիլի, 2024

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե իրենք թույլ չեն տալիս հայկական կողմին` ամրացնել սեփական դիրքերն առաջնագծում։

«Հայաստանի կողմից պաշտպանական գործողությունների ինքնիշխան իրավունքը լեգիտիմ չէ և սպառնալիք է ներկայացնում Ադրբեջանի համար»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Այսինքն, ըստ թշնամու, Հայաստանն իրավունք չունի ուժեղացնելու իր բանակը կամ թեկուզ կահավորել առաջնագծի խրամատները։

Այս ֆոնին էլ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հանգստացրել է Ադրբեջանին, թե. «Չնայած ռազմական տեղաշարժերի մասին որոշ պնդումներին, հաճելի է իմանալ, որ ԵՄ առաքելությունը Հայաստանում ի վիճակի է հերքել դրանք։ Սա նաև մնում է չօգտագործված ռեսուրս, որն օգնում է վերացնել թյուրիմացությունները և սխալ պատկերացումները և կարող է լավ ծառայել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին»։

Ադրբեջանը տարեկան առնվազն 12 անգամ խոշոր զորավարժություններ է անցկացնում, որևէ մեկը չի խոսում թշնամու ագրեսիայի վտանգի մասին, իսկ երբ Հայաստանն ընդամենը իր դիրքերն է ամրացնում, դառնում է ագրեսոր։
Թող մեզ ագրեսոր ասեն, բայց վախենան։ Ժամանակն է, որ Ադրբեջանն իր համար ցավոտ պատասխան ստանա։ Միայն դա կփոխի իրավիճակը»

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան։

kotayk

Լրահոս