11 Ապրիլի, 2025

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, որ ապրիլի 10-ին՝ ժամը 20:55-ին, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները Թովուզի շրջանի Սեյրեկ Մեշա գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից իբր հրաձգային զինատեսակներից կրակ են բացել ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ:

Հերթական ապատեղեկատվությանը կից Ադրբեջանի ՊՆ-ն նաև նշել է, որ իրենց բանակի ստորաբաժանումները նշված ուղղությամբ ձեռնարկել են համարժեք հակաքայլեր։

Այսկերպ Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է, որ կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

Լրահոս