«Սպայկա» ընկերության հայտարարությունը․
«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետի ժամանակ ճանապարհի փլուզման և ողողման արդյունքում բեռնատարի կործանման հետևանքով իր հերթական գործուղման ընթացքում կյանքից անժամանակ հեռացել է Սպայկա ընկերության լավագույն վարորդներից մեկը Գնել Հովհաննեսի Զաքարյանը, որը մեզ հետ աշխատել է 14 տարուց ավելի։
Ընկերությունը և ամբողջ անձնակազմը սգում է սիրելի գործընկերոջ վաղաժամ մահը և հայտնում մեր զորակցությունը ընտանիքի անդամներին և հարազատներին: Կարեկցում ենք աղետի հետևանքով տուժած հայրենակիցներին և մեր ուժերի ներածի չափով փորձելու ենք օգտակար լինել նրանց բնականոն կյանքին վերադառնալուն միտված աշխատանքներին:
Կարեկցում ենք աղետի հետևանքով տուժած հայրենակիցներին և մեր ուժերի ներածի չափով փորձելու ենք օգտակար լինել նրանց բնականոն կյանքին վերադառնալուն միտված աշխատանքներին»,-նշված է հայտարարության մեջ։