27 Մայիսի, 2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ ամփոփվել են Լոռու և Տավուշի մարզերում կատարված աշխատանքները։
«Ալավերդու համայնքապետարանում ընթանում է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Ամփոփվում են այսօր կատարված աշխատանքները և պլանավորվում են վաղվա անելիքները»:
kotayk

Լրահոս