25 Հունիսի, 2024
Օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաքում ներկայում ապրում է ավելի քան 3,000 մարդ, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը:

Նրա խոսքով՝ առաջիկայում կշարունակվի վերաբնակեցումբն օկուպացված Ստեփանակերտում և հարակից տարածքներում:

«Այս պահին Խանքենդիում (Ստեփանակերտ-Խմբ.) ապրում է ավելի քան 3,000 քաղաքացի, որոնք պետական ձեռնարկությունների աշխատակիցներ են, բիզնեսով զբաղվողներ: Խանքենդիում (Ստեփանակերտ-Խմբ.) գործում է 43 օբյեկտ, առաջիկայում նախատեսվում է բացել ևս 37-ը: Ղարաբաղի համալսարանի բացումից հետո նախատեսվում է ավելացնել բնակիչների թիվը և բացել նոր օբյեկտներ», – ասել է Յուսուբովը:

 

 

 

kotayk

Լրահոս