ԱՄՆ իշխանությունները պարզել են Վաշինգտոնում Պոտոմակ գետի վրա ավիավթարի հետևանքով զոհվածների 55 մարմինները։
Այս մասին հայտնել է ամերիկյան մայրաքաղաքի հրշեջ և շտապօգնության ծառայության ղեկավար Ջոն Դոնելին։
«Այս պահին պարզվել է 55 զոհի ինքնությունը»,- ասել է Դոնելին մամուլի ասուլիսում։
Հիշեցնենք, որ հինգշաբթի գիշերը Ռոնալդ Ռեյգան Վաշինգտոնի միջազգային օդանավակայանում American Airlines ավիաընկերության Bombardier CRJ700 տարածաշրջանային մարդատար ինքնաթիռը վայրէջք կատարելու ժամանակ բախվել է Sikorsky H-60 (Black Hawk) ռազմական ուղղաթիռին։
Ինքնաթիռում եղել է 60 ուղեւոր և անձնակազմի չորս անդամ, իսկ ուղղաթիռում՝ երեք մարդ։ Դա ԱՄՆ-ում վերջին 15 տարվա ընթացքում ամենասարսափելի օդային աղետն է եղել։
57