Գերմանական Siemens ընկերության իսպանական մասնաճյուղի ղեկավար Ագուստին Էսկոբարն ընտանիքի հետ մահացել է Նյու Յորքի մերձակայքում Հադսոն գետում ուղղաթիռի կործանման հետևանքով։
Այս մասին գրել է The New York Post-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։
«Վթարի հետևանքով զոհվել են Իսպանիայում Siemens-ի նախագահ և գործադիր տնօրեն Ագուստին Էսկոբարը, նրա կինը և նրանց երեք երեխաները»,- նշվում է NYP-ի զեկույցում։
Ուղղաթիռի օդաչուի մարմինը դեռ չի նույնականացվել:
92