13 Մայիսի, 2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 10-13-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 181 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 43, մարմնական վնասվածք պատճառելու՝ 21, խարդախության՝ 18, ֆիզիկական ներգործության՝ 16, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, հոգեկան ներգործության՝ 8, խուլիգանության՝ 6, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 5, անձնական ունեցվածքի գողության, շորթման և զենք-զինամթերքի առգրավան՝ 4-ական, ծառերը, թփերը ապօրինի հատելու, սառը զենքի հայտնաբերման ու բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու՝ 3-ական, ահաբեկչության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու և երեխայի խնամքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 2-ական, խոշտանգման, մարդու առևանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, բնակարանային գողության, կողոպուտի, համակարգչային հափշտակության, կաշառակերության, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, առողջությանը թեթև վնաս պատճառելու, ծառայողական կամ մասնագիտական պարտականությունները կատարելու համար ապօրինի վարձատրություն ստանալու, փողերի լվացման, սուտ մատնության, ինքնավնասման, արդարադատության իրականացմանը միջամտելու, երեխայի շահագործման ու անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտոնական որոշումը չկատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության և խարդախության՝ 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 39 պատահար. 2 մարդ զոհվել է, 50-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

kotayk

Լրահոս