3 Հուլիսի, 2024

Այսօր՝ հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արաքսավան գյուղի վարչական տարածքում՝ «Ադանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դեռևս անհայտ մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս բախվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենային։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով «Nissan»-ը բախվել է ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշին, որոշ հատված կոտրել և բախվել բեռնատար «Գազել»-ին։

Իսկ «Nissan»-ին հարվածած ավտոմեքենան դեպքի վայրից դիմել է փախուստի։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ «Nissan»-ին հարվածած, դեպքի վայրից փախած ավտոմեքենայի մակնիշը և վարորդի ինքնությունը պարզելու և ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։

kotayk

Լրահոս