1991 թվականին այս օրն Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից:
Հռչակագիրը ստորագրել են ԼՂԻՄ մարզգործկոմի նախագահ Լ. Պետրոսյանը, ԼՂԻՄ_Ի մարզգործկոմի քարտուղար Վ. Հակոբյանը։
Արցախն առանց հայերի է 2023 թվականի սեպտեմբերից վերջից։ Արցախում այսօր թշնամի ադրբեջանցիներն են, որոնք քանդում են հայկականը, վերցնում հայկական հետքը հայկական Արցախից։
Այսօր առավոտյան Արցախի իշխանության ներկայացուցիչներն ու պատգամավորներն այցելելու են Եռաբլուր, այնուհետեւ Արցախի իշխանությունները ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում միջոցառում-քննարկում են կազմակերպելու, որը բաց է լինելու ոչ միայն քաղաքական գործիչների, այլ նաեւ արցախահայերի համար:
Այսօր Արցախի ներկայացուցչություն այց են նախատեսել նաեւ հայաստանյան ընդդիմադիր շրջանակները՝ պատգամավորներն ու գործիչները:
Բագրատ Սրբազանը եւս լինելու է Արցախի ներկայացուցչությունում:
2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանված ավելի քան 150 հազար արցախցի այսօր հաստատվել է Հայաստանում կամ հեռացել այլ երկիր, սակայն նրանցից շատ-շատերի երազանքն է՝ կրկին վերադառնալ Արցախ։