9 Հուլիսի, 2024

«Արցախը 21-րդ դարում ենթարկվել է ցեղասպանության։ Արցախում 32 տարվա ընթացքում կատարվել է երեք լայնածավալ պատերազմ, արցախցի երեխաները տեսել են այն, ինչ որևէ պետությունում չեն տեսել»։ Այս մասին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց պահանջատիրական ակցիայի ժամանակ ասաց տեղահանված արցախցի կինը։

Նա նշեց, որ անմեղ արցախցիների հաշվին գերտերությունները, միջազգային կառույցները հետապնդել են իրենց շահերը, որի հետևանքով տուժել է անմեղ ժամկետային զինծառայողը, Արցախի անմեղ բնակիչը։

«32 տարվա ընթացքում միջազգային հանրությունը տեսել է, թե ինչ է կատարվում Արցախում։ Ինչո՞ւ արցախցիների  իրավունքները չեն պաշտպանել։

Ես երեք պատերազմ եմ տեսել, տեսել եմ «Գրադ, «Ալազան», «Սմերչ», այնուհետև դրանք փոխվել են ՏՈՍ-երի, Բայրաքթարի և ժամանակակից այլ զենքերի։ Ի՞նչ է՝ Արցախի բնակչությունը փորձադա՞շտ է։ Ինչո՞ւ  հաշվի չեն առնում մեր իրավունքները»,- ասաց արցախցի կինը՝ խնդրելով միջազգային կառույցներին, հանրությանը ուշադրություն դարձնել ու տեր կանգնել արցախահայության իրավունքներին, որպեսզի վերականգնվի արդարությունը։

kotayk

Լրահոս