10 Հունիսի, 2024

Այսօր ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալված Արթուր և Արտակ Սարգսյանները (Arthur Brothers) Երևանի քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ 72-ժամյա ռեժիմով ձերբակալվել են։ Հայտնում է նրանց պաշտպան Արսեն Բաբայանը․

«Եղբայրները կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ։ Նրանց մոտ չի հայտնաբերվել ոչ զենք ու ոչ էլ որեւէ ապօրինի առարկա:

Որպես վերջիններիս պաշտպան հստակ արձանագրում եմ, որ Արթուր և Արտակ Սարգսյանների ձերբակալումն ամբողջությամբ ապօրինի է և պայմանավորված է բացառապես Սրբազան շարժմանը նրանց մասնակցությամբ»։

kotayk

Լրահոս