30 Հունվարի, 2023

Փաշինյանի հարցաքննությունը ոչինչ չի փոխի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիիում նոյեմբերի 7-ին զոհված Գևորգ Ավդիխանյանի հայրը՝ Բորիկ Կոստիկովը։

Նրա համոզմամբ՝ բոլորը Նիկոլի ենթականներն են, ու եթե նա անգամ հարցաքննվի, դա գործին ոչինչ չի տա։

«Ասենք թե Փաշինյանը 100 անգամ հարցաքննվել է. դրանից ի՞նչը փոխվեց»,- ասաց Բորիկ Կոստիկովը։

Նա նկատում է, որ թեև չեն կարող ասել, թե այս ամենն ինչով կավարտվի, սակայն գիտեն, թե որն է իրենց նպատակը։

«Մենք ճիրանների մեջ ենք, ու պետք է մտածենք, թե ոնց ենք էդ ճիրաններից ազատվելու»,- ասաց զոհվածի հայրը՝ կոչ անելով հանրությանն արթնանալ ու գիտակցել իրավիճակը, որում հայտնվել են Արցախն ու Հայաստանը։

Հիշեցնենք, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում զոհված զինծառայողների ծնողներին բռնի ուժով բերման ենթարկելու վարույթով, 16 ծնող տուժող էր ճանաչվել։ Զոհված զինծառայողների ծնողները  նախորդ տարվա սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հերթապահում էին Եռաբլուրում, որպեսզի տապալեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը զինվորական պանթեոն, սակայն առավոտյան ոստիկանությունը ուժ կիրառելով նրանց հեռացրեց տարածքից, զոհվածների ծնողներին տեղափոխեցին բաժանմունք, ինչից հետո իշխանության ներկայացուցիչները կարողացան ծաղիկներ և ծաղկեպսակներ դնել։

 

kotayk

Լրահոս