10 Հունիսի, 2024
Լուսինե Բադալյան, երբ ասում ես, թե բա որտեղ բղավում եք, ձեր հայրենակիցների երեխաները քնած են, ապա ասեմ, որ ավելի լավ է իմ ձայնից էդ երեխան զարթնի, քան թե ձեր պատճառով թուրքը մտնի Երևան ու պատուհանի տակ սալամ գոռա կամ ավտոմատով կրակի: Այս մասին ֆեյսբուքյան իր  էջում գրել է ՀՀԿ-ական ակտիվիստ Տիգրան Վարդանյանը:
«Ով-ով, բայց ձեր թիմը թող իմ հայրենակիցների մասին չմտածի: Տեսել ենք ձեր մտածելը` Եռաբլուրին նայելով, Արցախին նայելով, Հայաստանին նայելով:
Հայրենակցի մասին մտածող դարձա՞ք, այ թուրքի առաջ խոնարհվածներ»:
kotayk

Լրահոս