27 Հունիսի, 2024
ՀՀ Կառավարության հունիսի 27-ի նիստում ընդունվել է որոշում, որով նախատեսվում է 2 մլրդ 314 մլն 386 հազար դրամ ուղղել ավարտված և ավարտվող շինարարությամբ 93 մանկապարտեզ գույքով ապահովելուն:
Մանկապարտեզների համար պետք է ձեռք բերվի շուրջ 122 անուն գույք, ինչի նպատակով ՀՀ մարզպետարանների կողմից արդեն իսկ մեկնարկել են գնման հայտերի մշակման աշխատանքները։
Մասնավորապես Լոռու մարզին կհատկացվի 244 մլն 729.2 հազ․ դրամ՝ 14 մանկապարտեզների համար գույքի ձեռքբերման նպատակով:
Այդ թվում՝
Ալավերդի համայնքի Մեծ Այրում բնակավայրի մանկապարտեզ(սուբվենցիոն ծրագիր)՝ 14 մլն 357.5 դրամ,
Ալավերդի համայնքի Ճոճկան բնակավայրի մանկապարտեզ (սուբվենցիոն ծրագիր)` 14 մլն 405.5 դրամ,
Շնող բնակավայրի «Հեքիաթ» մանկապարտեզի Քարկոփի մասնաճյուղ (սուբվենցիոն ծրագիր)՝ 4 մլն 817.6 դրամ,
Ալավերդի համայնքի թիվ 6 մանկապարտեզ (սուբվենցիոն ծրագիր)՝ 42 մլն 428 հազար դրամ,
Տաշիր համայնքի Ամալյա Կարապետյանի անվան համար 4 մանկապարտեզ, Պրիվոլնոյե (սուբվենցիոն ծրագիր)՝ 11 մլն 159.8 դրամ,
Վանաձոր համայնքի թիվ 8 մանկապարտեզ (սուբվենցիոն ծրագիր)՝ 46 մլն 756.4 հազար դրամ,
Փամբակ համայնքի Լեռնապատ բնակավայրի մանկապարտեզ (սուբվենցիոն ծրագիր)՝ 14 մլն 315.3 հազար դրամ,
Ստեփանավան համայնքի Արմանիս բնակավայրի մանկապարտեզ (սուբվենցիոն ծրագիր)՝ 12 մլն 084.9 հազար դրամ,
Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր բնակավայրի մանկապարտեզ (սուբվենցիոն ծրագիր)՝ 12 մլն 814.8 հազար դրամ ,
Գյուլագարակ համայնքի Կուրթան բնակավայրի մանկապարտեզ ( սուբվենցիոն ծրագիր)՝15 մլն 502.9 հազար դրամ,
Վարդաբլուր բնակավայրի մանկապարտեզ( սուբվենցիոն ծրագիր)՝ 14 մլն 971.9 հազար դրամ,
Լոռի Բերդ համայնքի Ուռուտ բնակավայրի մանկապարտեզ ( սուբվենցիոն ծրագիր)՝ 13,823.1 հազար դրամ,
Սվերդլով բնակավայրի մանկապարտեզ( սուբվենցիոն ծրագիր)՝ 13 մլն 823.1 հազար դրամ,
Ագարակ բնակավայրի մանկապարտեզ( սուբվենցիոն ծրագիր)՝ 13 մլն 468.4 հազար դրամ:
kotayk

Լրահոս