22 Փետրվարի, 2024

«Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը, Armsport-ի փոխանցմամբ, խնդրել է դադարեցնել մոսկովյան ակումբից ֆուտբոլիստի հնարավոր հեռանալու թեման ՌՊԼ-ի վերսկսման նախօրեին։

Հիշեցնենք, որ այս ձմռանը հայ խաղացողը կարող էր տեղափոխվել «Զենիթ», սակայն գործարքը, ի վերջո, չկայացավ։ Լրատվամիջոցները գրել էին, որ Թիկնիզյանը չի կարողացել պայմանավորվել պետերբուրգցիների հետ անձնական պայմանագրի պայմանների շուրջ։

— Հիմա պետք է թողնել Թիկնիզյանի թեման։ Նաիրը «Լոկոմոտիվի» կազմում պատրաստվում է Ռուսաստանի առաջնության վերսկսմանը։ Նա կենտրոնացած է միայն դրա վրա. Հիմա սա է ամենակարևորը։

— Թիկնիզյանի տեղափոխությունը «Զենիթ» չկայացավ Նաիրի հրաժարվելու պատճառո՞վ։ 

— Այս խոսակցություններն այժմ անիմաստ են, — ասել է Կլյուևը Sport24-ի հետ զրույցում։

kotayk

Լրահոս