19 Սեպտեմբերի, 2023
«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը տելեգրամի իր ալիքում գրում է.
«ՔՊ-ն կհայտարարի, որ, չունենալով մեծամասնություն, չի առաջադրի քաղաքապետի թեկնածու ու իր ֆրակցիայի ավագանու անդամները քվեարկությանը կմասնակցեն և կքվեարկեն իրենց ցանկացած թեկնածուի օգտին և ՔՊ-ի թեթև ձեռքով Հայկոն կդառնա քաղաքապետ` Երևանը կունենա «ընդդիմադիր», բայց բոլոր իմաստներով Նիկոլին սպասարկող քաղաքապետ առանց քաղաքական ամբիցիաների և քաղաքական թիմի:
Այլ կերպ ասած, Հայկոն Նիկոլի մոտ քաղաքապետ կաշխատի, որի արդյունքում քաղաքապետ աշխատած տարիներին ձեռք բերված տասնյակ չեխական անշարժ գույքերը կբազմապատկվեն, իսկ Նիկոլը մի կրակոցով երկու հարց կլուծի:
1. Հայաստանը Արևմուտքի աչքերին կերևա մեգա ժողովրդավարական երկիր որտեղ մայրաքաղաքի քաղաքապետը կլինի «ընդիմադիր»:
2. Ավինյանը, ով ՔՊ-ում Նիկոլի թիվ 1 մրցակիցն էր, կնվաստացվի ու կդառնա «ռագատկի քար» հենց ՔՊ-ական բլոգերների, լրագրողների ու ակտիվի կողմից:
Այս ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն Տիգրան Ավինյանն էր, իսկ Նիկոլի թեկնածուն՝ Հայկոն:
Էս ռասկլադով Նիկոլը նորից բոլորին կհաղթի»։

Լրահոս