19 Հունիսի, 2024
Այսօր առավոտյան իր իսկ տնից առեւանգել են 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը՝ Արմեն Հովսեփյանին։ Ինչ-որ անձինք մուտք են գործել տուն ու նրան տարել՝ առանց ընտանիքի անդամներին տեղեկացնելու, թե ուր են տանում, գրում է Փաստինֆոն։
«Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Արմեն Հովսեփյանին անհայտ ուղղությամբ տանելու մասին ընտանիքի անդամներն ահազանգել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին՝ խնդրելով պարզել իրենց որդու գտնվելու վայրը։ Քիչ անց պարզ է դարձել , որ Արմեն Հովսեփյանին տեղափոխել են Դիլիջան, որտեղից Երևան՝ ամենայն հավանականությամբ, ՀՀ Քննչական կոմիտե»։

 

kotayk

Լրահոս