22 Մայիսի, 2024

Մայիսի 22-ին ազատազրկված անձանց վերասոցիալականացմանը նպաստող ծրագրերի շրջանակներում ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսուցիչ Ռոբերտ Եղիյանի համգործակցությամբ աշխարհահռչակ շանսոնիե, երգիչ, երգահան, կինոդերասան, ՀՀ ազգային հերոս Շարլ Ազնավուրի 100-ամյակի առթիվ իրականացվել է մշակութային միջոցառում:

Միջոցառման ընթացքում ցուցադրվել է Շարլ Ազնավուրի մասին ֆիլմ, հնչել են նրա հանրաճանաչ երգերից։

Ռոբերտ Եղիյանը պատմել է նաև Շարլ Ազնավուրի կյանքի, ստեղծագործական մեծ ուղու, կատարած աշխատանքների և ազգանվեր գործունեության մասին:

 

kotayk

Լրահոս