27 Մայիսի, 2024

Հետևելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանի կոչին, քաղաքացիները վաղ առավոտից փակել են Երևան-Արմավիր մայրուղին՝ Արշալույս և Փարաքար գյուղերի հավածում։

Արշալույս գյուղի հատվածում քաղաքացիները կանգնեցրել են բեռնատարներ։

Փարաքար գյուղի հավածում հավաքված են ոստիկանական մեծ ուժեր, որոնք արդեն բացել են ճանապարհը։ Այս հատվածում նաև խցանում է առաջացել։

Աղբյուր` Panorama.am

 

kotayk

Լրահոս