24 Մայիսի, 2024
Մայիսի 24-ին Աբովյան քաղաքում տեղակայված բանկի մասնաճյուղ մեկ անձի կողմից նռնակով զինված ներխուժելու և սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասով (ահաբեկչություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերք ապօրինի շրջանառությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հայտնում է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Այդ գործողության արդյունքում տուժած անձինք չկան, նշված անձը, ով Կոտայքի մարզի 50-ամյա բնակիչ , վնասազերծվել է և ձերբակալվել։
Քննչական խումբը դեպքի վայրում իրականացնում է անհրաժեշտ և ահետաձգելի քննչական գործողություններ։
Դեպքի պարզված հանգամաքների վերաբերյալ հետագայում ՀՀ քննչական կոմիտեն, ելնելով ձեռք բերվող տվյալներից և նախաքննության ընթացիկ արդյունքներից, հետագայում տեղեկատվություն կհրապարակի։
kotayk

Լրահոս