Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի հետ ինտենսիվ շփումներ են եղել, և դրանք շարունակվում են։
Այս մասին Բայրամովն ասել է Սլովենիայի արտգործնախարար Տանյա Ֆաջոնի հետ համատեղ ասուլիսում:
«Անթալիայի դիվանագիտական ֆորումում ես հանդիպում ունեցա իմ հայ գործընկերոջ հետ: Այդ հանդիպումը բավականին օգտակար էր: Եթե նույնիսկ հանդիպումը հնարավորություն չտա լուծել հարցերը, հնարավորություն եղավ ավելի մանրամասն քննարկել կողմերի դիրքորոշումները, դրանց փաստարկներն ու հիմնավորումները: Հետևաբար, իմ գնահատականն այն է, որ հանդիպումը օգտակար էր», — ասել է Բայրամովը:
100