6 Ապրիլի, 2024

Իտալական «Բոլոնիայի» սպորտային տնօրեն Ջովանի Սարտորին պատասխանել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի հնարավոր տեղափոխության մասին հարցին։ Գործակալի խոսքով՝ դա սխալ տեղեկություն է։

«Բոլոնիան» հետաքրքրվա՞ծ է Նաիր Տիկնիզյանով. սա ճիշտ չէ»,- ասել է Սարտորին Championat.com-ին:

Նաիրն ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է իրեն փորձարկել եվրոպական ֆուտբոլում։

Այս մրցաշրջանում Տիկնիզյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում, որոնցում դարձել է 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ինչ վերաբերում է «Բոլոնյային», ապա թիմը այս մրցաշրջանում դարձել է Ա Սերիայի հայտնագործություններից մեկը և ներկայումս զբաղեցնում է աղյուսակի չորրորդ տեղը՝ 2024/25 մրցաշրջանի Չեմպիոնների լիգային մասնակցելու իրական հավակնությամբ։

kotayk

Լրահոս