13 Մայիսի, 2024

Երեկ Բագրատ Սրբազանը հայտարարեց նկարիչների և գրողների միության, ինչպես նաև ակադեմիա այցելելու մասին։ Ճանապարհին գտնվող ճարտարապետների պալատը (կամ միությունը) մոռացվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը:

«Հիշեցնեմ, որ գրողների միությունն ու ակադեմիան ժամանակին պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ նկարիչներն ու գրողներն այսօր թիրախավորվում են գույքազրկման մասով։

Ցավոք, ճարտարապետների պալատի խորհուրդը ժամանակին չունեցավ մյուսների քաջությունը` հրաժարական պահանջելու։ Եվ ավելին ճարտարապետների պալատի ներկա նախագահը ՔՊ-ի ցանկով Երևանի ավագանու անդամ դարձավ, չլսելով շատերիս խորհուրդը։ Նրա ու մի շարք այլ ճարտարապետների, մի քանի ավելի պատվեր ավել ստանալու կամ իբրև թե քաղաքային խնդիրները լուծելու ցանկությունը (իրականում տես առաջին կետը, քանի որ մնացածը հեքիաթ է) բերեց մեզ այն վիճակին, որ օրենքով կարևոր լիազորություններ ունեցող ճարտարապետների պալատը մոռացվեց։

Հույսով եմ վիճակը շուտով կփոխվի…»:

kotayk

Լրահոս