3 Հուլիսի, 2024

Հուլիսի 3-ին, ժամը 11:58-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 20-րդ կմ-ին «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ L․ Գ․, ծնված 1979 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել քարերին և գլորվել ձորը (մոտ 40 մ)։

Փրկարարները ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ վարորդին և ուղևոր Գ․ Օ․-ին (ծնված 2014 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Երևան քաղաքի բժշկական կենտրոն։

kotayk

Լրահոս