10 Ապրիլի, 2024

«Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթում հրապարկված՝ «Մի դեպքում դատավորները դասի են, մյուս դեպքում բենզին չկա․ ուշագրավ իրավիճակ դատարաններում» վերտառությամբ հոդվածի՝  Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանի աշխատակազմից պարզաբանում են,  որ դեռ մարտի 20-ին տեղի ունեցած դատական նիստի ավարտին՝ դատարանը կողմերին պարզաբանել է, որ 2024 թվականի ապրիլի 8-ից մինչև սույն թվականի ապրիլի 12-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում ընդգրկված է դատավորների վերապատրաստման հերթական դասընթացներին, հետևաբար՝  նիստին ներկա Վլադիմիր Գասպարյանը և վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացվել են, որ նախապես նշանակված  ապրիլի 9-ի նիստը չի կայանալու։

Այդ հանգամանքը  փաստվում է ինչպես դատական նիստի ձայնագրությամբ, այնպես էլ  դատական նիստի թղթային արձանագրությամբ»,-այս մասին փոխանցում են «Դատական իշխանություն»-ից:

 

kotayk

Լրահոս