17 Ապրիլի, 2025
Դատախազությունը ստացել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի դիմումն ու սահմանված կարգով ընթացք տվել։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին դատախազության հանրային կապերի բաժնից։

Հիշեցնենք, որ քաղաքական գործիչը դիմել էր դատախազություն՝ իշխանական xosnak.am-ի կողմից արցախցիների նկատմամբ ատելության խոսք ու թշնամանք տարածելու համար։

Մ. Առաքելյանի համոզմամբ, գլխավոր դատախազությունը պետք է քրեական վարույթ հարուցի քաղաքացու, լրագրողի և իշխանական լրատվամիջոցի ղեկավարության նկատմամբ։ Այսօր վաղ առավոտից բազմաթիվ գործիչներ դատապարտել  են, քննադատել նման խոսքի տարածումը՝ իրավապահների ուշադրությունը հրավիրելով դրա վրա։

Լրահոս