29 Մայիսի, 2024
30 հոգի հարձակվել են մարդու վրա, ամենավերջին հայհոյանքներն են տվել, ձեր աչքի առջև ծեծ ու ջարդ են արել, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով պատգամավոր Աշոտ Սիմոնյանին ծեծի ենթարկելու դեպքին։

«Մի պահ մոռանանք ամեն ինչ, փողոցի լեզվով խոսենք. բա դրանք տղա՞ են, տղամա՞րդ են, դրանք տուն գնու՞մ են, թաղ գնո՞ւմ են ընդհանրապես։ Դրանք երես ունե՞ն մարդկանց մեջ դուրս գալու։ Այդքան անպատկա՞ռ են։ Փողոցի լեզվով էլ եմ ասում, դա նորմա՞լ է։ Դուք տղամարդ չեք, տղա չեք դուք, չկաք, գոյություն չունեք, կարմիր եք, թե՝ կանաչ, ինչ բերետ եք, այդ խումբը, ովքեր ծեծում էին Աշոտ Սիմոյանին»,-ասաց Սրբազանը։

kotayk

Լրահոս