5 Դեկտեմբերի, 2022

Բերդի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը ցավակցական խոսք է հղել Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Նարեկ Չոբանյանի անժամանակ մահվան կապակցությամբ:

Խորը ցավով ու կսկիծով տեղեկացանք, որ դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, ծննդով արծվաբերդցի 28-ամյա Նարեկ Էդվարդի Չոբանյանը:

Նարեկ Չոբանյանը խաղաղապահ բրիգադի կազմում մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին, մարտնչել տարբեր ճակատներում, պայքարել՝ հանուն հայրենիքի ազատության:

Մարտական գործողություններից մեկի ընթացքում վիրավորում է ստացել:

Կյանքից հեռացել է դեկտեմբերի 3-ին՝ դժբախտ պատահարի հետևանքով:

Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, Բերդի համայնքապետարանի ողջ աշխատակազմն անդառնալի կորստի կապակցությամբ վշտակցում են Նարեկ Չոբանյանի հարազատներին, ընկերներին, մտերիմներին՝ անկեղծորեն կիսելով նրանց ցավն ու վիշտը:

Հավերժ կմնաս բոլորի հուշերում, Հայրենիքի՛ զինվոր…

kotayk

Լրահոս