17 Մայիսի, 2024
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քանի որ խոշոր առումով հիմա քաղաքական պայքար է ընթանում մեր ինքնության պահպանման համար, և քանի որ հայոց եկեղեցին մեր ինքնության անքակտելի մասն է, ուրեմն եկեղեցին պարտավոր է «զբաղվել քաղաքականությամբ»։

Եկեղեցու «քաղաքականությամբ զբաղվելը» ավելի ծանրակշիռ, ավելի ազգային, ավելի արժեքային է դարձնում այդ պայքարը։

Եկեղեցու «քաղաքականությամբ զբաղվելով» ավելի հեշտ ու ավելի շուտ է հնարավոր դառնալու վերականգնել մեր կորցրած ամեն ինչը՝ արժանապատվությունը, հայրենիքը, ինքնիշխանությունը, ազգային և պետական ԵՍ-ը։

Հայոց եկեղեցին որպես համահայկական ամենախոշոր և ամենահին հաստատություն (հնագույններից մեկն է ամբողջ աշխարհում) բարոյական, կազմակերպական, նյութական, քաղաքակրթական կարևոր ներուժ է փոխանցել հայությանը։ Եկեղեցու դերը մեր ժողովրդի կյանքում մի քանի անգամ ավելի է, քան հոգևորը, կրոնականը։ Այստեղ է թաքնված նաև հայոց եկեղեցու կենսունակության գաղտնիքը։ Հայ ժողովուրդն իրավունք չունի կենաց-մահու կռվում չօգտագործել եկեղեցու «քաղաքականությամբ զբաղվելու» հնարավորությունը, որն ավելի կենսունակ է դարձնելու ինքնության համար պայքարը։

ՈՐՔԱՆ ԷԼ ԵՐԿԱՐ ՈՒ ԽԱՎԱՐ ԼԻՆԻ ԳԻՇԵՐԸ, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է՝ ԼՈՒՅՍԸ ԲԱՑՎԵԼՈՒ Է»։

kotayk

Լրահոս