20 Հունիսի, 2024

Վաղը մամուլի ասուլիս եմ հրավիրելու ու բոլոր հարցերին պատասխան տամ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնողներից, Ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։

«Ես հասկանում եմ, որ երբ Շարժումը մարում է, կամ անհաջողության է գնում, այդ ժամանակ մեղավորներ, նաև հակահերոսներ են պետք, հասկանում եմ, որ բոլորն այդ փնտրտուքի մեջ են, ուստի ես վաղը ասուլիս եմ հրավիրելու և մանրամասն բոլոր հարցերին պատասխանեմ»,- ասել է Պետրոսյանը։

Նա չցանկացավ այլ հարցերի պատասխանել՝ նշելով, որ բոլոր հարցերին կանդրադառնա մամուլի ասուլիսին։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում բախումներին ընդառաջ հայտարարվել էր Սուրեն Պետրոսյանին առևանգելու մասին։ Սուրեն Պետրոսյանը երկու անգամ հանդես է եկել հայտարարությամբ, ինչից հետո ավելի շատ հարցեր են առաջացել։

kotayk

Լրահոս