8 Հուլիսի, 2024

Այսօր հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանի Ուլնեցի փողոցում, հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 13:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 18-ամյա Աղվան Բոստանչյանն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Ուլնեցու 70/1 հասցեում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթերի մոտ հետիոտների համար նախատեսված պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք, ապա բախվել ծառին, կոտրել այն և հայտնվել շենքի մոտ։

Աղբյուրի փոխանցմամբ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Լրահոս