19 Մայիսի, 2024

Այսօր՝ մայիսի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:05-ի սահմաններում Երևանի բնակիչ 67-ամյա Ռ. Մխիթարյանը, իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Սեբաստիա փողոցում՝ թիվ 109 հասցեի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 38-ամյա Ա. Հարոյանին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

 

kotayk

Լրահոս