13 Մայիսի, 2024

Չեխովի անվան դպրոցի աշակերտները պատուհաններից ողջունում էին «Տավուշը հանուն հայրենիքի» երթին, երբ շարժման մասնակիցները գրողների միությունից շարժվում էին դեպի գիտությունների ազգային ակադեմիա։ Դպրոցի տնտեսվարը շարժման առաջնորդ Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին ասաց, որ շարժման աղմուկը խանգարում է դասապրոցեսին։

Տնտեսվարը լրագրողներին ասաց՝ երեխաները դաս չանելու համար, բնականաբար, կողջունեն, որպեսզի դաս չանեն, պատուհաններից կնայեն, կողջունեն։

Շարժման մասնակիցներին տնտեսվարը թույլ չտվեց մոտենալ դպրոցին։

kotayk

Լրահոս