17 Հոկտեմբերի, 2022
Գեղամ Նազարյանն իր հերթական գրառումը նվիրել է արցախյան հերոսներից Հաջիկյան Էրիկին, որը ծնունդով Վանաձորից էր։ Նա զբաղվում էր կառատեով և մրցաշարերի չեմպիոն էր դարձել մի քանի անգամ։ Նա սովորում էր Ամերիկյան համալսարանում։

Էրիկը զինծառայության շրջանում նաև տանկիստ է եղել։ Գեղամ Նազարյանն Էրիկի մասին գրել է հետևյալը․ «Էրիկ։ Հերոս Էրիկ։ Էրիկ Հաջիկյան։ Տաղանդավոր տղա։ Հերոս տանկիստ։ Վանաձորցի հերոս։

Ani Product

Հիմա Էրիկն Աստծո մոտ է, Դրախտի ամենավերին հատվածում եւ տղերքի հետ ուշադիր նայում է, թե ինչ ենք անում։ Էրիկ, այնքան բան եմ ուզում քեզ ասել, այնքան շատ բան եմ ուզում քո մասին գրել, բայց այսքանը, քո ցանկությամբ համարում եմ բավարար։

Ani Product

Ավելացնեմ միայն, որ ձեր տեղը ոչ թե զգացվում է, այլ ձեր բացակայությամբ, ֆիզիկական բացակայությամբ խախտվել է ամեն ինչ»,- իր գնահատողական ու խոնարհման խոսքը եզրափակել է Գեղամ Նազարյանը։

Լրահոս